Միակ բանը, որ ես դեռ չեմ արել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն է. Թրամփ

Միակ բանը, որ ես դեռ չեմ արել, Ռուսաստանն ու Ուկրաինան են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ վստահություն հայտնելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կկարգավորվի։

 

«Բայց դա էլ կարվի։ Ես կարծում էի, որ ամեն ինչ ավելի հեշտ կընթանա նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ. նա մի փոքր այլ դարձավ։ Բայց կարծում եմ, որ այն դեռ կլուծվի», - ասել է Թրամփը այսօր Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում Ասիական տնտեսական համագործակցության գագաթնաժողովում ունեցած ելույթում։