«Ես նույնիսկ չգիտեի, որ աշխարհում այդքան շատ հակամարտություններ կան». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ չի պատկերացրել գոյություն ունեցող միջազգային հակամարտությունների մեծ քանակի մասին: Պետության ղեկավարի խոսքը փոխանցում է Reuters-ը։


«Ես շատ բախտավոր եմ, որ կարողացել եմ լուծել աշխարհի այսքան խնդիրներ։ Ես նույնիսկ չգիտեի, որ դրանք այդքան շատ են: Ոչ ոք չգիտեր, որ կան պատերազմական վիճակում գտնվող պետություններ, որոնք միլիոնավոր ու միլիոնավոր մարդիկ են կորցրել», - հայտարարել Է ամերիկացի առաջնորդը։


Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ին հաջողվել է հաղթահարել «բոլոր այդ խնդիրները», բացառությամբ Ուկրաինայի հակամարտության: Սակայն նա վստահություն է հայտնել, որ իրեն կհաջողվի կարգավորել ուկրաինական ճգնաժամը։