ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 33-րդ անգամ ԱՄՆ-ին կոչ է արել վերացնել Կուբայի նկատմամբ պատժամիջոցները. ՀՀ-ն կողմ է քվեարկել

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան 33-րդ անգամ բանաձև է ընդունել, որով Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է արել վերացնել Կուբայի նկատմամբ պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։


Բանաձևին «կողմ» է քվեարկել ՄԱԿ անդամ պետություններից 165-ը, «դեմ»՝ 7-ը, «ձեռնպահ»՝ 12։


«Դեմ» քվեարկող երկրների թվում են Հունգարիան, Իսրայելը, Արգենտինան, Ուկրաինան և ԱՄՆ-ն։ Ձեռնպահ մնացած երկրներից են Լեհաստանը, Ռումինիան, Լատվիան և Էստոնիան։


ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Կուբայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները վերացնելու բանաձևեր է ընդունում 1992 թվականից, սակայն դրանք պարտադիր կատարման իրավական ուժ չունեն։