ԱՄՆ միջուկային փորձարկումների
հարցում խոսքը կարող է գնալ փոքր հզորության պայթյունների մասին։ Այս մասին
Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հետախուզության
կոմիտեի ղեկավար Թոմ Քոթոնը։
Նրա խոսքով՝ փորձարկումները,
հավանաբար, կիրականացվեն գետնի տակ։ «Հստակեցնելու համար՝ մենք չենք խոսում
մեծածավալ պայթյունների մասին՝ սնկի տեսքով ամպով ինչ-որ տեղ անապատում կամ Խաղաղ օվկիանոսի
հարավում։ Մենք խոսում ենք շատ փոքր, վերահսկվող և, հավանաբար, ստորգետնյա պայթյունների
մասին»,- ասել է սենատորը։
Քոթոնը փորձարկումներն անվանել է «անհրաժեշտ և ցանկալի քայլ»։ Սենատորը պարզաբանել է, որ դրանց վերսկսումը թույլ կտա ստուգել ինչպես հին, այնպես էլ նոր տեսակի սպառազինությունները։ Reuters-ը նախկինում նշել էր, որ Միացյալ Նահանգները 33 տարի շարունակ միջուկային փորձարկումներ չի անցկացրել։