Դոնալդ Թրամփի վարչակազմի
բարձրաստիճան պաշտոնյաներն անվտանգության նկատառումներով սկսել են տեղափոխվել ռազմաբազաներ՝
պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունից հետո․ գրում է The Atlantic-ը։
«Մինչ պաշտոնյաների
մեծ մասն ապրում է մասնավոր տներում, կան դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես
ազգային անվտանգության ոլորտի, վարձակալում են բնակարաններ ռազմական բազաներում՝ անվտանգության
կամ հարմարավետության նկատառումներով», – նշվում է հոդվածում։
Նշվում է, որ ներքին
անվտանգության նախարար Քրիստի Նոեմը լքել է իր Վաշինգտոնի բնակարանը և տեղափոխվել ԱՄՆ
առափնյա պահպանության հրամանատարի համար նախատեսված տուն՝ լրատվամիջոցների կողմից նրա
հասցեի հրապարակումից հետո։
Հրապարակման համաձայն՝
ԱՄՆ ռազմական բազա են տեղափոխվել նաև Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի
ղեկավար Փիթ Հեգսեթը։