«Ես գիտեմ, թե ինչ ենք անում և որտեղ». Թրամփը` միջուկային փորձարկումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի պատասխան այն լուրերի, թե ինքը կարող է սխալվել միջուկային փորձարկումների մասին ձևակերպումներում, հայտարարել է, որ գիտի, թե ինչ է անում Միացյալ Նահանգները և որտեղ:


«Ես այդ մասին չեմ խոսի։ Հստակ գիտեմ, թե ինչ ենք մենք անում, որտեղ ենք դա անում, բայց եթե այլ երկրներ դա անում են, ապա մենք նույնպես կանենք», - հայտարարել Է Թրամփը։


Հոկտեմբերի 30–ին ԱՄՆ նախագահ ԴոնալդԹրամփըհայտարարել է, որ կարգադրել Է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար պայմաններում» այլ երկրների հետ