ԱՄՆ փոխնախագահը սեփական մեմը հիշեցնող լուսանկարով միացել է Հելոուինին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը որոշել է բաց չթողնել պահը և Հելոուինի իր կերպարում կրկնել է իր մասին մեմ դարձած կերպարը։ Քաղաքական գործիչը կրել է գանգրահեր կեղծամ և X սոցիալական ցանցում հրապարակել սելֆի։


Հիշեցնենք, որ վերջերս համացանցում վիրուսային էր դարձել գանգրահեր, ուռած աչքերով և «փքված» դեմքով Վենսի լուսանկարը՝ կապույտ ֆոնի վրա։


Մեկնաբանություններում Ջեյ Դի Վենսին անմիջապես համեմատել էին՝ «Մատանիների տիրակալը» ֆիլմի Հոբիթ Ֆրոդոյի հետ, «Հարի Փոթերից» Հագրիդի հետ, ինչպես նաև հիշեցրել էին ճաղատ Վենսի մասին հայտնի մեմը, որը, ըստ վիրուսային դարձած պատմության, իբր խանգարել էր նորվեգացի դերասան Մադս Միկելսենին մուտք գործել ԱՄՆ։