ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնից ու նոր պաշտոնի նշանակվել
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել։

Հուլիսի 13-ին ստորագրված որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով`Արմեն Գրիգորյանին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»։

Հուլիսի 14-ին ստորագրված որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գրիգորյանին նշանակել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ»: