ԱՄՆ-ն պատրաստվում է փորձարկել միջմայրցամաքային «Minuteman III» բալիստիկ հրթիռը

ԱՄՆ-ն նոյեմբերի 5-ին Կալիֆոռնիայի Վանդենբերգի ռազմակայանից կանցկացնի «Minuteman III» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում՝ առանց մարտական բեռի։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հրթիռի արձակումը նախատեսված է նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը՝ տեղական ժամանակով 23:01-ից մինչև 05:01-ի միջակայքում։


Արձակման նպատակը համակարգերի արդյունավետության ստուգումն է, և ըստ հաղորդագրության՝ նման փորձարկումների գրաֆիկը կազմվել է դեռ տարիներ առաջ։ «Minuteman III»-ը գտնվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպառազինությունում դեռևս 1970 թվականից և մնում է երկրի միակ հանքային բազավորման միջմայրցամաքային հրթիռը, գրում է Lenta.ru-ն։


Հրթիռի թռիչքային հեռավորությունը հասնում է 13 հազար կիլոմետրի։ Տարիների ընթացքում այն մի քանի անգամ արդիականացվել է՝ ստանալով նոր մարտագլխիկներ, շարժիչ և թիրախավորման համակարգ։ Նախկինում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավարությունը նշել էր, որ նոր «Sentinel» հրթիռների համար պաշարների և տարածքների սահմանափակությունը կարող է խնդիրներ առաջացնել ապագա պլաններում։