Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ Ինդիանա նահանգում 32-ամյա մաքրուհի Մարիա Ֆլորինդա Ռիոս Պերեսը սպանվել է սխալմամբ այլ տուն մտնելու համար․ հայտնում է NBC News-ը։
«Դա այնքան անարդար է։ Նա պարզապես փորձում էր գումար վաստակել իր ընտանիքը պահելու համար։ Նա պատահաբար սխալ տուն է գնացել։ Տանտերը չպետք է խլեր նրա կյանքը», – ասել է զոհի եղբայրը՝ Ռուդի Ռիոսը։
Նա հավելել է, որ իր քույրը նույնիսկ տուն չի հասցրել մտնել, երբ նրա վրա կրակել են։ NBC News-ը հաղորդում է, որ Մարիան չորս երեխա ուներ։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։