Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Սպիտակ Տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման։
Օվալաձև աշխատասենյակի տերը՝ Թրամփն, անձամբ է դիմավորել Հունգարիայի կառավարության ղեկավարին անմիջապես շենքի մուտքի մոտ և նրան անվանել է «մեծ առաջնորդ»։
Հունգարիայի ԱԳ և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյյարտոն ավելի վաղ հայտնել էր, թե ինչ հարցեր են քննարկվելու.
Բուդապեշտը և Վաշինգտոնը կստորագրեն միջուկային ոլորտում համաձայնագիր։ Կընդգծվի Ռուսաստանից էներգակիրների գնումները առանց ԱՄՆ պատժամիջոցների շարունակելու հնարավորության պահպանման անհրաժեշտությունը։
Նոյեմբերի 5-ին Սիյյարտոն հայտարարել էր, որ առաջնորդները կարող են քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղիները։
Դիվանագետը ընդգծել է, որ այս բանակցությունները ռազմավարական նշանակություն ունեն Հունգարիայի համար։