ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բուդապեշտում հանդիպումը միշտ հնարավոր է։ Այս մասին նա ասել է Սպիտակ տուն մուտք գործելիս Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին դիմավորելու ժամանակ։
«Միշտ կա հնարավորություն»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Հունգարիայում Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը։
Նոյեմբերի 7-ին Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները համաձայնեցնելու համար մնացել է լուծել ընդամենը մի քանի հարց։
Օրբանը կարծում է, որ Թրամփի և Պուտինի գագաթնաժողովը կարող է խաղաղություն բերել Ուկրաինայում։
Թրամփի և Պուտինի բանակցությունները Բուդապեշտում պետք է տեղի ունենային հոկտեմբերի վերջին։ Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը հայտարարեց, որ չեղարկում է ռուս գործընկերոջ հետ հանդիպումը։
Ըստ նրա՝ կողմերը դժվար թե կարողանային համաձայնության գալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։ Նույն օրը Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ մտցրեց Ռուսաստանի դեմ։