«Նրանք սիրում են Վիկտորին». Թրամփի գովասանքի խոսքերը՝ Օրբանի և նրա կառավարած «մեծ երկրի» մասին

Թրամփը գովասանքի խոսքեր է ասել Հունգարիայի և նրա վարչապետ Վիկտոր Օրբանի մասին՝ նշելով, որ երկիրը անվտանգ է, իսկ առաջնորդը՝ ազդեցիկ և հարգված։


«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ ընդունել իմ ընկերոջը՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, և նա ֆանտաստիկ աշխատանք է կատարել։ Նա շատ ազդեցիկ անձնավորություն է իր երկրում... նրանք սիրում են Վիկտորին»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը ուրբաթ օրը։


Թրամփը նաև դրական է գնահատել Հունգարիան և այնտեղի անվտանգության հետ կապված իրավիճակը։


«Նա կառավարում է մի մեծ երկիր, և չունի հանցավորություն, նա չունի այնպիսի խնդիրներ, ինչպիսիք կան որոշ այլ երկրներում»,- հավելել է Թրամփը։