Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտարարել է, որ Հունգարիայի համար դժվար է հրաժարվել Ռուսաստանից նավթի և գազի գնումներից՝ պայմանավորված նրանով, որ երկիրը դեպի ծով ելք չունի և զուրկ է նավահանգիստներից։ Այս մասին ամերիկացի առաջնորդն ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը։
Թրամփը պարզաբանել է, որ Հունգարիայի աշխարհագրական դիրքը լուրջ խոչընդոտներ է ստեղծում էներգակիրների աղբյուրների դիվերսիֆիկացիայի համար։
«Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի համար չափազանց դժվար է նավթ և գազ ստանալ այլ տարածաշրջաններից։ Սա մեծ երկիր է, բայց նրանք դեպի ծով ելք չունեն, նրանք նավահանգիստներ չունեն, ուստի նրանք խնդիր ունեն»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։