Ուկրաինան կարող է հաղթել միայն «հրաշքով»․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարցին Ուկրաինայի հաղթելու հնարավորության մասին, հայտարարել է, որ դա կարող է տեղի ունենալ միայն «հրաշքով»։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։


«Դուք ուզում եք ասել, որ Ուկրաինան չի կարող հաղթել այս պատերազմում»,- դիմել է Թրամփը Օրբանին։



«Հրաշք կարող է տեղի ունենալ», - պատասխանել է Օրբանը


«Այո, ճիշտ է»,- պատասխանել է ամերիկացի առաջնորդը։


Թրամփը նախկինում ևս ասել էր, որ Ուկրաինան դեռ կարող է հաղթել Ռուսաստանի հետ հակամարտությունում, սակայն նրա կարծիքով, այդպիսի ելքը քիչ հավանական է։ Հոկտեմբերի վերջին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, ԱՄՆ նախագահը հասկացրել էր, որ երբեք չի պնդել, թե Կիևը կհաղթի, նշելով, որ «պատերազմը շատ տարօրինակ բան է»՝ շատ վատ բաներ են պատահում, ինչպես նաև շատ լավ բաներ։