Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ներկայիս միջազգային անվտանգային իրավիճակը հիշեցնում է 1939 կամ 1981 թվականները՝ ընդգծելով աճող վտանգներն ու սպառնալիքները։ Նրա խոսքով՝ աշխարհում նկատվում է լարվածության աճ և հակամարտությունների կուտակում, ինչը կարող է հանգեցնել լայնածավալ ճգնաժամերի։
«Թշնամիները կուտակվում են, սպառնալիքները՝ մեծանում։ Դուք զգո՞ւմ եք դա։ Ես զգում եմ։ Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է խուսափել պատերազմից, ապա պետք է սկսել պատրաստվել հենց հիմա։
Խաղաղությունը պահպանելու լավագույն միջոցը ուժեղ պաշտպանական և դիվանագիտական պատրաստվածությունն է»,– ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։