Սիրիայի նախագահը Սպիտակ տանն է. փակ դռների ետևում մեկնարկել են Թրամփի ու Ահմեդ ալ-Շարաայի բանակցությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային Սպիտակ տանը սկսել են բանակցությունները։ Այս մասին լրագրողներին հայտնել են Սպիտակ տանը։


Երկու առաջնորդների հանդիպումն անցկացվում է փակ դռների ետևում։ Բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիս կամ հայտարարություն չի սպասվում։


Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել էր՝ այցի ընթացքում ալ-Շարաան մտադիր է Թրամփի հետ քննարկել Սիրիայի՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային միանալու հեռանկարները, ինչպես նաև ամերիկյան պատժամիջոցների հնարավոր մեղմացման հարցը։