Երևանի պարեկները րոպեների ընթացքում թունավորում ստացած երեխային հասցրել են ԲԿ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում

ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ թունավորում ստացած երեխային պետք է արագ տեղափոխել բժշկական կենտրոն և անհրաժեշտ է պարեկների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։


 


«Ահազանգը փոխանցվել է Գարեգին Նժդեհի-Արշակունյաց խաչմերուկում այդ պահին ծառայություն իրականացնող Պարեկային ծառայության կարգախմբին։

 


Պարեկները րոպեների ընթացքում մոտեցել են երեխային և ծնողների հետ միասին տեղափոխել հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրությունում։