Բելգիայում հիմնադրվել է TRUMP աջակողմյան քաղաքական կուսակցություն, որը անվանվել է ի պատիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը։
Tous Réunis pour l'Union des Mouvements
Populistes՝ TRUMP հապավումը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Միավորում հանուն
պոպուլիստական շարժումների միության»։ «Դոնալդ Թրամփը պոպուլիզմի բացարձակ խորհրդանիշն
է։ Նա մարմնավորում է այն ամենը, ինչի համար մենք հանդես ենք գալիս»,- հայտարարել է
կուսակցության հիմնադիր Սալվատորե Նիկոտրան։ Նա պարզաբանել է, որ TRUMP-ը «աջակողմյան
պոպուլիստական կուսակցություն է՝ սոցիալական ուղղվածությամբ»։
Նիկոտրան նշել է, որ կուսակցությունը կմասնակցի ինչպես
Բելգիայի դաշնային ընտրություններին, այնպես էլ Եվրախորհրդարանի 2029 թվականի ընտրություններին։