«Չենք կարող թույլ տալ, որ գնեք ռուսական էներգառեսուրսներ». ԱՄՆ-ը նախազգուշացրել է իր դաշնակիցներին

Միացյալ Նահանգներին դաշնակից երկրները չպետք է գնեն ռուսական էներգառեսուրսներ, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ՆԳՆ ղեկավար Դագ Բուրգումը։


«Մենք չենք կարող թույլ տալ մեր դաշնակիցներին գնել ռուսական կամ իրանական նավթ և գազ»,- ընդգծել է նա։


Բուրգումի խոսքով՝ ամերիկյան կողմը այլ երկրների հետ բանակցություններում ամեն անգամ բարձրացնում է Ռուսաստանից և Իրանից էներգառեսուրսների մատակարարման հարցը։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին իր դժգոհությունն էր հայտնել առ այն, որ ԵՄ-ն Ռուսաստանից նավթ է գնում: