Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Խնածախում մասնակցել է «Աշնան յոթ երանգները» միջոցառմանը:
«Տեղ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում այս միջոցառումների շարքը իրականացվում է: Գունեղ միջոցառումները կազմակերպվել են բնակչության ապրած տագնապալի ու անհանգիստ օրերից հետո, որպես խաղաղության պայմաններում կրկին ստեղծագործելու և արարելու խորհրդանիշ:
Թող այս խաղաղ օրերը լինեն հարատև, դժվարությունները մնան անցյալում»,- գրել է Դանիելյանը: