CNN-ի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստվում են հանդիպել Սպիտակ տան և Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ, որպեսզի համոզեն Դոնալդ Թրամփին չվերսկսել միջուկային զենքի փորձարկումները։
ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը, Միջուկային անվտանգության ազգային վարչակազմի ղեկավար Բրենդոն Ուիլյամսը և ազգային լաբորատորիաների ներկայացուցիչները պատրաստվում են Սպիտակ տանը զեկուցել, որ իրենց կարծիքով, միջուկային պայթյունների անցկացումը նպատակահարմար չի լինի։
Հիշեցնենք, որ միջուկային փորձարկումներ իրականացնելու առաջարկը նախագահ Թրամփը ներկայացրել էր հոկտեմբերի վերջին։ Սպիտակ տունը կրկնել է ԱՄՆ ղեկավարի այն թեզերը, որ նա հանձնարարել է փորձարկումներն անցկացնել «այլ երկրների փորձարկման ծրագրերի ֆոնին»։
«Ոչինչ չի բացառվել քննարկումից, որոշումների ընդունման բոլոր լիազորությունները պատկանում են նախագահին»,- ավելացրել է աղբյուրը։