Շիրակի մարզում «Mercedes»-ը բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված ոչխարների հոտին

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Մայիսյան գյուղի 1-ին փողոցում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված (թվով 19 հատ) ոչխարների հոտին։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ոչխարներից 8-ը տեղում սատկել է:


Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է ոչխարների սեփականատիրոջ ինքնությունը։