ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կայացած բիզնես կոնֆերանսի ժամանակ պատմել է McDonald's-ի դերի մասին՝ հայտարարելով, որ մեկ տարի առաջ, McDonald's-ում աշխատելիս, հասկացել է՝ ընտրություններում հաղթելու է։
«Ես կանգնած էի պատուհանի մոտ, մարդիկ մոտենում էին փոքր-ինչ ձանձրացած։ Նրանք նայում էին, վա՜ու։ Ընկալումն անհավանական էր։ Ես գրեթե հասկանում էի, որ հաղթելու եմ»,- հայտարարել է Թրամփը։
Ընտրարշավի ընթացքում Թրամփը մի քանի ժամով «աշխատանքի էր դուրս եկել» McDonald's-ում. նա հագել էր գոգնոց և սպասարկում էր այցելուներին՝ մատուցելով ֆրի կարտոֆիլ։
Թրամփի մրցակիցը դեմոկրատներից և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը իր նախընտրական միջոցառումների ժամանակ հաճախ էր խոսում McDonald's-ում աշխատանքային իր փորձի մասին։ Թրամփը կասկածի տակ է դրել նրա այդ հայտարարությունները։
McDonald's ընկերությունը հիմնադրվել է 1940 թվականին Դիկ և Մակ Մաքդոնալդ եղբայրների կողմից։ Առաջին ռեստորանը բացվել է Սան-Բերնարդինոյում (Կալիֆոռնիա)։ 1948 թվականին ընկերությունն աշխարհում առաջին անգամ ձևակերպել է «արագ սննդի» հայեցակարգի սկզբունքները։