Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը պատրաստվում է նոյեմբերի 19–ին այցելել Թուրքիա։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին:
Հրապարակման մեջ նշվում է, որ Ուիտկոֆը կմասնակցի Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին կայցելի Թուրքիա և հանդիպումներ կանցկացնի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն «ակտիվացնելու» համար: Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների ավարտին մոտենալը Կիևի թիվ 1առաջնահերթությունն է։ Նա նաև ասել է, որ Կիևն աշխատում է փոխանակումները և գերիների վերադարձը վերսկսելու ուղղությամբ: