Ոսկյա զուգարանակոնքը վաճառվել է 12 միլիոն դոլարով

Հայտնի իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի կողմից 18-կարատանոց ոսկուց պատրաստված 100 կգ կշռող զուգարանակոնքը վաճառվել է ավելի քան 12 միլիոն դոլարով։ Այս մասին X-ում հայտնել է Sotheby's աճուրդի տունը, որը կազմակերպել էր վաճառքը։


«Մաուրիցիո Կատելանի «Ամերիկա»՝ լիարժեք աշխատող 18-կարատանոց ոսկուց զուգարանակոնքը վաճառվել է 12,1 միլիոն դոլարով», - նշված է գրառման մեջ։ 


Կատելանը մեկ այլ հայտնի ինստալյացիայի՝ պատին ժապավենով ամրացված բանանի հեղինակն է։ 2024 թվականին այն նույն աճուրդի տանը վաճառվել է 6,2 միլիոն դոլարով։