Ռուբիոն հաստատել է Ուկրաինայի հարցով ծրագրի գոյությունը և կոչ է արել զիջումների գնալ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է Վաշինգտոնի աշխատանքը Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագրի շուրջ և նշել, որ նման բարդ և մահաբեր պատերազմի դադարեցումը զիջումներ և լուրջ, իրատեսական գաղափարների փոխանակում է պահանջում։


«Երկարատև խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ երկու կողմերը համաձայնեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների։ Ահա թե ինչու ենք մենք մշակում և կշարունակենք մշակել այս պատերազմը դադարեցնելու հնարավոր առաջարկների ցանկը՝ հիմնվելով հակամարտության երկու կողմերից ստացված տեղեկության վրա», – գրել է Ռուբիոն X սոցցանցի իր էջում։


Նրա խոսքով՝ Վաշինգտոնը հիմնում է և՛ Մոսկվայի, և՛ Կիևի առաջարկների վրա։


Ամերիկյան Axios պորտալը, հղում անելով ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան աղբյուրներին, ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ-ն գաղտնի խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման նոր ծրագրի մշակման ուղղությամբ։