Թրամփը հավանություն է տվել նոր պատժամիջոցներին. ՌԴ-ի և նրա գործընկերների դեմ ուղղված օրինագիծը կքվեարկվի Սենատում․ CNN

ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների դեմ։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։


Սենատորը պարզաբանել է, որ Թրամփը խնդրել է Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Տյունին արագացնել օրինագծի ներկայացումը քվեարկության։


«Կիրակի օրը, երբ մենք գոլֆ էինք խաղում, նախագահ Թրամփը Տյունին ասաց՝ օրինագիծը ներկայացնել քննարկման», — նշել է Գրեհեմը։


Նոյեմբերի 17-ին Թրամփը հաստատեց իր պատրաստակամությունը աջակցել Գրեհեմի և Ռիչարդ Բլյումենթալի առաջարկած օրինագծին, որը նախատեսում է «շատ խիստ» միջոցներ այն պետությունների դեմ, որոնք շարունակում են բիզնես անել Ռուսաստանի հետ։ Փաստաթուղթը ներառում է 500 տոկոսային մաքսատուրքեր այն երկրների ներմուծման վրա, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրանի հումք և այլ ռազմավարական կարևորություն ունեցող ռեսուրսներ։