ԱՄՆ վարչակազմը հույս ունի, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման իր ծրագիրը հաջողությամբ կիրականացվի։ Այս մասին հայտարարել է NBC News հեռուստաալիքի լրագրող Գարեթ Հեյքը՝ հղում անելով Սպիտակ տան անանուն ներկայացուցչին։
Հեյքի խոսքով՝ ԱՄՆ-ի նոր ծրագիրը Ուկրաինայի համար նախատեսում է անվտանգության երաշխիքներ ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի համար, և նման մոտեցումը կարող է բանակցությունները «մեռյալ կետից շարժել»։
«Սպիտակ տունը չի բացահայտում այս ծրագրի մանրամասները, բայց լավատեսություն է հայտնում»,- ասել է լրագրողը։
Հեյքը նշել է, որ Նահանգները հաշվի են առել Ռուսաստանի մտահոգությունները, որոնք կապված են ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման և Ուկրաինայի հնարավոր անդամակցության հետ։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցով ծրագիրը համապատասխանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն առաջարկներին, որոնք նա ներկայացրել էր Անքորիջի գագաթնաժողովում։