Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում հրապարակել է արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութ, որտեղ ինքը ֆուտբոլ է խաղում հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ Օվալաձև աշխատասենյակում։
«Ռոնալդուն հրաշալի տղա է։ Ես վայելեցի նրա հետ Սպիտակ տանը հանդիպումը։ Իսկապես խելացի է և հիանալի», – տեսանյութը մակագրել է Թրամփը։
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբում խաղացող Ռոնալդոն և նրա հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, ավելի վաղ մասնակցել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում կազմակերպված ընդունելությանը։