ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը X սոցիալական ցանցից ջնջել է գաղտնի բանակցությունների մասին հրապարակման իր պատասխանը, գրում է Sky News-ը։
«Հավանաբար նա դա ստացել է Կ-ից...»,- գրել էր Ուիթքոֆը՝ հրապարակելով հոդվածը։
Ըստ պարբերականի՝ պաշտոնյան «ակնհայտորեն մտածել է, որ անձնական հաղորդագրություն է ուղարկում», ուստի շատ արագ ջնջել է իր գրառումը։
Ենթադրվում է, որ խոսքը կարող է լինել Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (РФПИ) ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի մասին։
Axios-ն ավելի վաղ գրել էր, որ Թրամփի վարչակազմը գաղտնի աշխատում է Ուկրաինայում կոնֆլիկտը դադարեցնելու նոր ծրագրի վրա՝ խորհրդակցելով Ռուսաստանի հետ։ Աղբյուրը հայտնել էր, որ ծրագրի մշակումը ղեկավարում է Ուիթքոֆը, ով արդեն քննարկել է հայեցակարգը Դմիտրիևի հետ։
Ծրագիրը բաղկացած է 28 կետից՝ բաժանված 4 հիմնական կատեգորիաների. խաղաղություն Ուկրաինայում, անվտանգության երաշխիքներ, անվտանգություն Եվրոպայում և ԱՄՆ-ի ապագա հարաբերությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։
Financial Times-ի տվյալներով՝ պայմաններից է նաև ռուսաց լեզուն Ուկրաինայում պաշտոնական պետական լեզու ճանաչելը։