Քաղաքացիակենտրոն լրատվություն
Media news-ը գրում է. Երեկ ` Արարատյան թեմի քահանաների հետ հանդիպմանը Կտրիճ Ներսիսյանը հայտնել է, որ Տեր Թադե քահանա Թախմազյանին կարգալույծ կանեն։
Հայտնի է, որ այսօր Կարգապահական հանձնախումբը ժամը 16։00 Տեր Թադե քահանային հրավիրել է իբրև թե քննարկելու քահանայի կարգապահական հարցը` Կտրիճի անունը Պատարագի ժամանակ չտալը։
Եվս մեկ անգամ Կտրիճը քահանաների առաջ ցույց է տվել, որ Կարգապահական հանձնախումբը ֆեյք կառույց է, մինչև քահանայի հետ հանդիպումը հայտարարում է վճիռը։