Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ վարչակազմը մոտ ժամանակում նախատեսում է կապ հաստատել Ռուսաստանի պաշտոնյաների հետ՝ քննարկելու Վաշինգտոնի առաջարկած Ուկրաինայի պատերազմի կարգավորման ծրագիրը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան կառույցներում գտնվող աղբյուրին։
Ըստ աղբյուրի` Ռուսաստանը չի մասնակցելու Շվեյցարիայում նախատեսված խորհրդակցություններին, սակայն ԱՄՆ-ում ակնկալում են առանձին ձևաչափով շուտափույթ քննարկում կազմակերպել ռուսական կողմի հետ։
ԱՄՆ-ը խաղաղ գործընթացի շուրջ աշխատում է միաժամանակ մի քանի դիվանագիտական ուղություններով՝ համագործակցելով ինչպես եվրոպական գործընկերների, այնպես էլ տարածաշրջանի այլ պետությունների հետ։