Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Ժնևում տեղի ունեցած բանակցությունները ամենաարդյունավետ փուլն են Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացում։ Լրագրողների հետ զրույցում պետքարտուղարը նշել է, որ այս հանդիպումը առանձնացել է իր բովանդակությամբ և արդյունքներով՝ ամբողջ բանակցային շրջանի համեմատ։
Ռուբիոն ընդգծել է, որ ներկայացված լուծումների նախագիծը դեռ պետք է ստանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջնական հավանությունը։
Նրա խոսքով՝ բանակցային խմբերը շարունակել են աշխատանքը առանձին ձևաչափով՝ քննարկելով մի շարք առաջարկներ և դրանց հնարավոր փոփոխությունները։