ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Fox News-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ Թրամփի կողմից աջակցություն ստացող ուկրաինա-ռուսական առաջարկը վերջնարդյունքում կհանգեցնի կայուն խաղաղության պատերազմող երկրների միջև։
«Տանգո պարելու համար միշտ երկուսն են պետք, բայց
ամեն ինչ սկսվում է ծրագրից, և ամեն ինչ սկսվում է նախագահից՝ նախագահ Թրամփից, որը
ցանկանում է վերջ դնել դրան, ինչպես դա արեց Պակիստանի, Հնդկաստանի հետ, ինչպես դա
հաջողությամբ արեց Գազայի հետ, ինչպես գործնականում վերացրեց Իրանի միջուկային ներուժը,
ինչպես դա արեց Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Ռյուտեն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ԱՄՆ նախագահը
«իսկապես ձգտում է խաղաղության ամբողջ աշխարհում»։
«Դա դժվար խնդիր է։ Նա ասել է, որ այդ խնդիրը կլինի
ամենահեշտերից մեկը։ Ոչ, դա ճիշտ չէ։ Դա ամենադժվար խնդիրներից մեկն է, բայց ես վստահ
եմ, որ մենք կարող ենք իրագործել դա»,- ասել է Ռյուտեն։