Ավշար գյուղում 3 մեքենա է բախվել. 5 քաղաքացի հոսպիտալացվել է

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։10-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Արարատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 

Պարզվել է, որ Ավշար գյուղում բախվել են «Mercedes-Benz», «Prado» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։


 

Հինգ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։