Երևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 18։17-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 93-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 93-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Ford» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղափոխել բժշկական կենտրոն։