13.068 հեկտար անտառային և բնապահպանական հողեր կվերադարձվեն ՀՀ-ին

Կառավարության նոյեմբերի 27-ի նիստին հավանության է արժանացել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված որոշման նախագիծը, որով ուժը կորցրած է ճանաչվում 2006 թվականին ընդունված N 479-Ա որոշումը, և այս քայլով պետությունը վերականգնում է իր վերահսկողությունը ընդհանուր 13․068 հեկտար տարածքի նկատմամբ։


 

Այդ հողերը կրկին դառնում են հանրապետության լիարժեք սեփականություն և փոխանցվում են համապատասխան պետական կառույցներին․


 

5329,91 հեկտար տարածքը վերադարձվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին.


 

4118 և 3620 հեկտար անտառային տարածքները վարադարձվում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։


 

Այսպիսով՝ տարիներ առաջ մասնավորին տրամադրված մեծածավալ անտառային ու բնապահպանական տարածքները վերադառնում են պետական պաշտպանունակ կառավարման դաշտ։