Հռոմի պապը այցելել է Թուրքիա

Հռոմի պապ Լևոն XIV-ը այցով գտնվում է Թուրքիայում։ Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում։


Հովվապետը նախ կայցելի Անկարայում Անըթքաբիր դամբարան, որտեղ թաղված է Աթաթուրքը։ Այնուհետև Պապին պաշտոնապես կընդունի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի նախագահական նստավայրում։


Հռոմի պապի Ստամբուլ այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ։ Այստեղ Հռոմի պապը կհանդիպի Բարդուղիմեոս պատրիարքի հետ և կստորագրի համատեղ հայտարարություն։