Միանգամից կանխատեսեմ ընդդիմության արձագանքը, որ էլ հատ-հատ չկարդաք. Եղոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հրապարակված բանակցային փաստաթղթերին:


«Միանգամից կանխատեսեմ ընդդիմության արձագանքը, որ էլ հատ-հատ չկարդաք.


«Հողատու, բա ինչի՞ չես տվել հինգ հողերը՝ դիմացը ստանալով ԼՂԻՄ-ում խաղաղապահ առաքելություն և անորոշ ապագայում կողմերի համաձայնությամբ (այսինքն՝ երբեք) ԼՂԻՄ կարգավիճակի մասին հանրաքվեի մասին դրույթ»։


Թարգմանություն։


«Ինչի՞ չես համաձայնել հարցի չլուծման տարբերակին և չես լուծել հարցը։ Ինչի՞ չես թողել, որ պատերազմը սկսի Հադրութից, և այդ պատճառով այն սկսել է Ջաբրայիլից»»,- գրել է Եղոյանը: