«Գաղտնազերծված բանակցություններ»․ Մեղրին հանձնելու տարբերակը ու Սերժ Սարգսյանի աղերսագիրը Պուտինին

ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը համապատասխան, հրապարակել է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին առնչվող առանցքային փաստաթղթերը։


Հրապարակված փաստաթղթերից պարզ է դառնում, որ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո հակամարտության կարգավորման բանակցությունները երբեք չեն եղել Ղարաբաղի անկախության կամ Հայաստանի Հանրապետությանը միանալու շուրջ։ 


Բանակցությունների հիմնական առարկան Ղարաբաղի շրջակա բոլոր 7 շրջանները փաթեթային կամ փուլային տարբերակով Ադրբեջանին վերադարձնելն էր, իսկ բուն Ղարաբաղի կարգավիճակը պետք է բանակցվեր միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։