Հունաստանը խնդրում է Թուրքիային Այա Սոֆիան կրկին թանգարանի վերածել
Հունաստանը խնդրում է Թուրքիայի իշխանություններին վերանայել Այա Սոֆիա տաճարը մզկիթի վերածելու՝ անցած տարի կայացրած որոշումը՝ միջնադարյան բյուզանդական ճարտարապետության ամենահայտնի այս կոթողին վերադարձնելով թանգարանի կարգավիճակը։ Այս մասին այսօր հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, տեղեկացնում է Azatutyun.am-ը։

«Բոլոր պետությունները պետք է ձեռնպահ մնան մշակութային հուշարձանների կարգավիճակի փոփոխություններից», - հայտարարել է Հունաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։