Քոչարյանը թասիբի է գցում, որովհետև այս տեսակին ձեռնտու է, որ գրոհեն, ընդհարում լինի, արյուն թափվի. Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ մեջբերելով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններից մեկը:


«Փաշինյանի կոչով Վեհարան չեն կարող գրոհել․ ինքը այլևս ժողովրդին մոբիլիզացնելու ռեսուրս չունի։


Ռ. Քոչարյան


Իմ կարծիքով՝ երկրորդ նախագահը սադրում է, ժողովրդի լեզվով ասած, թասիբի է գցում, որովհետև այս տեսակին ձեռնտու է, որ գրոհեն, որ ընդհարում լինի, որ արյուն թափվի... Քոչարյանի քաղաքական կենսագրության մեջ նման դեպքերը քիչ չեն։ Բայց իր նաֆտալինոտ շուստրիությունները այլևս չեն անցնում, որովհետև ոչ գրոհելու մտադրություն ունեցող կա, ոչ էլ դիմադրելու ցանկացություն ունեցող։


Հ.Գ. «Իմ կարծիքով»-ը գրել եմ, որ թիմակիցներին չպարտադրի բողոք գրել, զահլես գնացել է դրանց դատերից»,- գրել է Սարգսյանը: