Վերին պետությունը և Հայաստանի Հանրապետությունը. ինչու է վարչապետն առաջարկում պատարագից առաջ հնչեցնել ՀՀ պետական օրհներգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում մանրամասնել է՝ ինչու է առաջարկում, որ ՀԱԵ եկեղեցիներում սուրբ և անմահ պատարագից առաջ հնչեցնել ՀՀ պետական օրհներգը:


Տեսանյութը վարչապետը վերնագրել է «Վերին պետությունը և Հայաստանի Հանրապետությունը»:


Ըստ վարչապետի պետք է նաև քննարկման առարկա դառնա ՀՀ տարածքում՝ եկեղեցիներում, մուտքի մոտ կամ ներսում Հայաստանի պետական դրոշի առկայության հարցը, որը մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է: