Իտալական La Stampa պարբերականը հրապարակել է հոդված Երևանի մասին

Իտալական La Stampa պարբերականը հոդված է հրապարակել Երևանի մասին՝ ներկայացնելով այն պարտադիր այցելության վայր և բնութագրելով  «վարդագույն քաղաք, որտեղ ժամանակը խառնվում է կոնյակին»։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն:


 

Լրագրող Մարիանա Պալումբոն մասնակցել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կազմակերպած ճանաչողական այցեր ծրագրին։ Այցի շրջանակում ամենից շատ նրան տպավորել են Երևանի պատմամշակութային եզակի միջավայրն ու աշխույժ քաղաքային կյանքը։


 

Ամբողջական հոդվածը՝ այստեղ: