Սերժ Սարգսյանը չի՞ ուզում խայտառակվել ու խայտառակել Կտրիճ Ներսիսյանին

Սերժ Սարգսյանն այս էլ որերորդ անգամ է՝ հայտարարում է, թե սպասում է Գարեգին Բ-ի հորդորին՝ «ի պաշտպանություն եկեղեցու» գործողություններ կազմակերպելու համար։ «Ասել ենք` մենք սպասում ենք հորդորի, մենք ինքնագլուխ եկեղեցու հետ կապված որևէ գործողություն չենք անելու»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ազդարարել է նախկին նախագահը։ Թե այդ ինչ գործողություններ անելու մասին է խոսքը, որոնք կատարելու համար Կաթողիոկսը պետք է, փաստորեն,  «դաբրո» տա՝ Սերժ Սարգսյանը չի նշել։  Բայց, ենթադրում ենք, որ տրվելիք «դաբրոն»  պետք է վերաբերի փողոցային ինչ-որ պրոցեսներ՝ ակցիա-միտինգ կազմակերպելուն։  Փաստորեն, Կտրիճ Ներսիսյանի շուրջ օղակը օրըստօրե սեղմվում է, հողը նրան ոտքից տալից գնում է, նա ստիպված հետաձգել է եպիսկոպոսաց ժողովը,  հոգևոր դասի բարձր ներկայացուցիչները՝ մեկ տասնյակից ավելի եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ այսպես ասած «դասալքության» են դիմել, ընդհուպ  կաթողիկոսի՝ 1999-ին կայացած ընտրությունների օրինակարգությունն է կասկածի տակ դրել, բարձրացրել մի շարք այլ ծանրակշիռ հարցեր,  բայց ոչ հողը ոտքերի տակից շուտով կորցնողը, ոչ էլ Սերժ Սարգսյանը գոնե մի համատեղ սատարիչ հավաք կազմակերպել չեն շտապում։


Սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ ՀՀԿ-ն ակցիա կազմակերպելու, մարդաքանակ ապահովելու շնորհք ու ռեսուրս ունենար, իր օրակարգը՝ անվստահություն վարչապետին, առաջ բրդելու համար կկազմակերպեր։ Ակնհայտ է, որ ՀՀԿ-ում առաջնորդվում են իրենց ու կաթողիկոսի «տոնը չփչացնելու», այն է՝  չխայտառակվելու ու չխայտառակելու մտավախությամբ, քանի որ ավելորդ անգամ կապացուցվի, որ ոչ միայն իրենք, այլև կաթողիկոսն ու նրան հավատարիմ մնացած հոգեւորականները չունեն, չեն վայելում  լայն հանության աջակցությունը։ Ասվածի վկայությունն օրերս օդանավակայանում հաջակցություն Կտրիճ Ներսիսյանի հավաքված՝ հազիվ երեք տասնյակի չափ մարդիկ էին, որոնց տեսնելով կաթողիկոսը շփոթված ազդարարեց՝ «ո՞ւր է ժողովուրդը»։ Ժողովուրդն իր տեղում է, և այդ տեղը եկեղեցու կանոնադրությունը խախտածի, ուխտազանցի, կաթողիկոսի գահից կառչածի կողքին չէ։

 

Ե․Ա․