Հայաստանը կրիպտոարժույթների գլոբալ ներդրման ինդեքսում 14-րդ տեղում է

Հայաստանի յուրաքանչյուր տասներորդ բնակիչ արդեն Binance-ի օգտատեր է, իսկ երկիրը զբաղեցնում է 14-րդ տեղը կրիպտոարժույթների գլոբալ ներդրման ինդեքսում, Երևանում անցկացված Binance Community MeetUp միջոցառմանը նշել է Կենտրոնական Ասիայում և ԱՊՀ երկրներում Binance-ի մարքեթինգի մենեջեր Ստանիսլավ Դելյոնոկը։


Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է «կրիպտոզարգացման առաջնագծում»՝ ինտեգրելով թվային ակտիվները կյանքի տարբեր ոլորտներում։ «Ձեռնարկվող բոլոր քայլերը միտված են նրան, որպեսզի թվային ակտիվների հետ աշխատանքը դառնա առավել հասկանալի, սովորական և հասանելի Հայաստանի հնարավորինս լայն շրջանների համար», — ասել է Դելյոնոկը։