Նարեկ Կարապետյանին շատ արագ հակադարձեմ. Արագածոտնի փոխմարզպետ

ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել ․


Նարեկ Կարապետյանին շատ արագ հակադարձեմ։


Կառավարությունը ոչ Սյունիքում, ոչ էլ որևէ այլ մարզում դպրոցներ չի փակում։ Ընդհակառակը՝ մի քանի գյուղերի սակավաթիվ աշակերտներով դպրոցների համար կառուցվում է մեկ նոր, ժամանակակից դպրոց, որտեղ երեխաները ունենալու են անվտանգ, գեղեցիկ և կրթական բոլոր չափանիշներին համապատասխան միջավայր։


Աշակերտները նորոգված ճանապարհներով գնալու են նոր դպրոց՝ հարմարավետ և ապահով նոր ավտոբուսներով։ Սա ոչ թե «փակում» է, այլ՝ իրական զարգացման քաղաքականություն։


Իսկ ինչո՞ւ է այդ գյուղերի դպրոցների աշակերտների քանակը տարիների ընթացքում նվազել։


Որովհետև նախկին իշխանությունները զբաղված էին սեփական դղյակների ու հարստությունների կուտակմամբ և ամբողջությամբ մոռացել էին պետության ու ժողովրդի մասին։ Արդյունքում հարյուր հազարավոր քաղաքացիներ ստիպված հեռացել են երկրից։


Եվ հիշեցնեմ՝ այդ նույն իշխանության կազմում Նարեկ Կարապետյանի հայրը՝ Կարեն Կարապետյանը, եղել է Ս. Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, ՀՀԿ խորհրդի անդամ և ՀՀԿ խմբակցության ղեկավար։


Հետևությունը թողնում եմ ձեզ…