Կան չէ՞ մարդիկ, որ լիֆտը կանչեն չի տանի․ ՔՊ ավագանու անդամը՝ ընդդիմադիր պատգամավորին

Կան չէ՞ մարդիկ, որ լիֆտը կանչեն չի տանի, բայց ամեն պատարագից հետո ասում են, թե բա թափառաշրջիկները այս եկեղեցուց այն եկեղեցի են գնում ու ֆեյք պատարագների մասնակցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը՝ արձագանքելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի պիտակավորմանը, որտեղ վարչապետ Փաշինյանի հետ պատարագների մասնակցողներին անվանել էր «թափառող հավատացյալների հոտ»։



«Էն որ ուզում ես ասել, դե կներեք էլի, որ մենք, հասարակ մահկանացուներս, ձեր նման «էլիտար» խմբից չենք, որ մեզ սրբապիղծներն ու մանկապիղծները պատարագ մատուցեն։ Այդ «ճոխությունը» թողնում ենք ձեզ, դուք եք դրան արժանի։ Վայելեք»-գրել է Վարդանյանը։