Սա ասում է մի մարդ, ով 2018-ին նոր կարողացավ ոտքը հանել վանդակից հենց Նիկոլ Փաշինյանի շնորհիվ․ Հարությունյանը՝ Թաթոյանին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Սերժ Սարգսյանի Արման Թաթոյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը վանդակ է կառուցել, և ինքը պետք է քանդի այն:


Ու սա ասում է մի մարդ, ով 2018-ին նոր կարողացավ ոտքը հանել վանդակից հենց Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ու հեղափոխության արդյունքում: Բայց դե ֆիզիկական վանդակից կարող է ոտքը հանել, բայց երբ վանդակը գլխումդ է, այդտեղ Փաշինյանն էլ չի կարող օգնել: